00oo000 համարանիշը դեռ չի վաճառվել, աճուրդը կավարտվի փետրվարի 28-ին․ ՆԳՆ-ն հերքում է լուրերը

Մանրամասներ
Ոստիկանություն պետհամարանիշ

Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում:

Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,-գրել է նա: