ՌԴ քննչական մարմինները ստուգումներ են սկսել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան փաստով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի քննչական կոմիտեի Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի քննչական վարչությունը ընթացակարգային ստուգում է կազմակերպել Նավալնիի մահվան փաստով։ Օրենքով սահմանված կարգով իրականացվում են համալիր քննչական և օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փետրվարի 16-ին Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։
0Comments