Ամենամեծ ջինսե տաբատներն ընդգրկվել են Գինեսի ռեկորդների գրքում

Դրանք վաճառվելու են Paris խանութների ցանցում պլաստիկե տոպրակների օգտագործման դեմ ակցիայի շրջանակում

Չիլիի Paris հանրախանութների ցանցը, որը պատկանում է Cencosud միջազգային ընկերությանը, ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում աշխարհում ամենամեծ ջինսե զույգ տաբատ ստեղծելու համար։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, գրել է UPI պորտալը։

Paris-ը պատրաստել է ջինսերը համագործակցելով Kansas նորաձևության բրեդնի հետ և ներկայացրել  դրանք Mall del Sur խանութում։

50 մարդուց կազմված խմբին կես տարի է անհրաժեշտ եղել 22 հարկանի տան չափսի տաբատներ կարելու համար։ Արդյունքում դրանց երկարությունը 65,5 մետր է, լայնությունը՝ 42,6 մետր։

Նշվում է, որ ջինսերն  առևտրի կենտրոնում կմնան մինչև շաբաթվա վերջ, որից հետո դրանցից կկարեն բազմակի օգտագործման 10 հազար պայուսակ։ Դրանք վաճառվելու են Paris խանութների ցանցում պլաստիկե տոպրակների օգտագործման դեմ ակցիայի շրջանակում։