Եվրամիությունը որոշել է ռազմանավեր տեղակայել Կարմիր ծովում

Մանրամասներ
USS Gravely ռազմանավ

Եվրամիության երկրները որոշել են պլանային ռազմական գործողություն իրականացնել՝ Կարմիր ծովում առևտրային նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, գրում է Bild-ը։

ԵՄ գործողության ծրագիրը նախատեսում է եվրոպական ռազմանավեր ուղարկել տարածաշրջան՝ բեռնատար նավերը Եմենի հութիների հարձակումներից պաշտպանելու համար։

Ադենի ծոցում նավերի վրա հարձակում գործելով՝ իսլամիստները ձգտում են վերջ տալ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ իսրայելական ռազմական գործողություններին։

Բունդեսվերի կողմից գործողությանը կմասնակցի «Հեսսե» ֆրեգատը, որն այսօր 250 զինվորականներով շարժվել է դեպի Կարմիր ծով։