Այսօր Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկվեց 3 անդամ:
Խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին. Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»), Հայկ Մարության («Ազգային առաջընթաց»), Սոնա Աղեկյան («Մայր Հայաստան»):
Ավագանու անդամներին մանդատից զրկելու հիմնավորումը ավագանու նիստերի կեսից ավելիին բացակայություններն են:
32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատից։
«Նախագիծը չի ընդունվել, որովհետև չի հավաքել բավարար չափով ձայների քանակ»,– ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
31 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ էլ չընդունվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը։ Նա չզրկվեց ավագանու մանդատից։
Նշենք, որ ավագանին ունի 65 մանդատ. որպեսզի օրինագիծն ընդունվի, անհրաժեշտ է առնվազն 33 ձայն:
0Comments