ՀՀԽ-ի հայտարարությունը հերթական անգամ ապացուցում է՝ այսօր ՀՀ-ում չկա «դասական» լրագրություն, առավել ևս` լրագրողական էթիկայի հնամաշ սկզբունքներ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Դավիթ Սարգսյանը։
«Հանրային ռադիոյի տնօրենի գրառմանն ի պատասխան` «Հանրային հեռարձակողի խորհուրդ» անվանյալ մի խումբ ծառայամիտ անձանց ակնարկը, թե նրան գործից կազատեն, հերթական անգամ ապացուցում է.
այսօր Հայաստանում չկա «դասական» լրագրություն, առավել ևս` լրագրողական էթիկայի հնամաշ սկզբունքներ` անկողմնակալություն, կողմերին` եթերային հավասար ժամանակ և այլ կեղծ թեզեր:
Պետության վերջնական զավթման ֆոնին «օբյեկտիվություն» խաղալը ոչ միայն մարդկայնորեն նողկալի է, այլև պարզապես հակաբնական ու անբարո:
Կան ազգային նկարագրով լրագրող-հրապարակախոսներ, և անհայրենիք, ստորաքարշ ու մորթապաշտ գրչակներ: Կան արժանապատիվ մեդիամենեջերներ, և վարչախմբի ինքնակամ պատանդներ:
Վարչախմբի մոտալուտ վիժումին զուգահեռ` հայախոս թյուրքական քարոզիչները մեկընդմիշտ լքելու են Հանրային հեռուստատեսությունը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և մի քանի այլ կարևորագույն կառույցներ, որոնք ժամանակավորապես օկուպացրել են:
«Պետականամետության» անվան տակ թշնամու օրակարգի եթերային և լսարանային սպասարկուները մերժվելու են և խարանվեն:
Հ.Գ. 1944-ին Փարիզի ազատագրումից հետո ֆրանսիացիներն առաջինը պատժեցին կոլաբորացիոնիստ խմբագիրներին»,- գրել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հանրային հեռարձակողի խորհուրդը դիրքորշում է հայտնել Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակման վերաբերյալ, որում ասվում է․
«Ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։
Ըստ այդմ, Խորհուրդն առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին»։
0Comments