Ֆինանսների նախարարի ծառայողական ավտոմեքենան առջևի հատվածում համարանիշ չի ունեցել, վարորդին տուգանել են

Մանրամասներ
4

Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է՝ ավտոմեքենայի առջևի հատվածում չունենալով համարանիշ:

Պարեկները Հաղթանակ կամրջի վրա հայտնաբերում են Toyota Land Cruiser Prado-ն ու վարորդին ենթարկում վարչական պատասխանատվության:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ի համարանիշներն են «077 ԼԼ 55», նշված ավտոմեքնան հաշվառված է ՀՀ Կառավարության հաշվեկշռում և սպասարկում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին: