Պապիկյանը Կոլոմինայի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները

Մանրամասներ
պապիկյան

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:

ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: