Առնվազն 20 մարդ Է զոհվել Իրանի Քերման քաղաքում դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, որտեղ թաղված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Սոլեյմանին, հաղորդում է IRIB պետական հեռուստաալիքը:
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ իրանական IRNA գործակալությունը հայտնել էր Քերմանի գերեզմանատան մոտ պայթյունի մասին, մի քանի րոպե անց գործակալությունը հայտնել էր երկրորդ պայթյունի մասին Գոլզարի գերեզմանատան ճանապարհին։ IRIB հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Միացյալ Նահանգները Բաղդադում գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսին։ Վաշինգտոնում նրանք ներգրավված էին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման մեջ։
0Comments