Գիտնականները բժիշկների հետ համատեղ համեմատել են գոյություն ունեցող դիետաները եւ ընտրել են մարդու առողջության համար ամենավտանգավորը, գրում է kp.ru-ն:
Առաջին տեղում կետոդիետան է, որն ընդունվել է որպես ամենավտանգավորը, քանի որ նրա պատճառով մարդկանց մոտ զարգանում են տարատեսակ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ եւ դիաբետ:
Այս դիետայի ժամանակ մարդիկ կտրուկ փոխում են ճաշացանկը՝ կրճատելով ածխաջրերը եւ ավելացնելով ճարպերը:
Բժիշկները փաստել են, որ կետային դիետայի միջոցով հնարավոր է քաշը նվազեցնել, սակայն չի կարելի նրան հետեւել երկար ժամանակով:
0Comments