Լուկաշենկոյի ձայնը կորել է․ Ձայն չկա

Մանրամասներ
լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ իր ձայնը կորել է: Ընդ որում, պետության ղեկավարը չի չեղարկել խորհրդակցությունը։

Արդյունքում Լուկաշենկոն կիսաշշուկ հանդիպում է անցկացրել՝ գնագոյացման կարգավորման և գների վերահսկման համակարգի կատարելագործման վերաբերյալ։

«Ձայն չկա, այդ պատճառով շշուկով խորհրդակցություն կանցկացնենք, այն տեղափոխելու տեղ էլ չկա», - ասել է Բելառուսի ղեկավարը:

Մայիսին Լուկաշենկոն ասել էր, որ ադենովիրուս է տարել։ Սակայն նա հայտարարել է, որ չի պատրաստվում մահանալ։