ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում

Մանրամասներ
նիկոլ

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու մասին:

Նա նաև ընդգծել է՝ Հանրապետության նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում։

Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։