«Սա իմ առաջին նմանակն է». Պուտինը պատասխանել է իր «նմանակների» մասին հարցին

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ թվային ավատարն իր «առաջին նմանակն է»։

Մամուլի ասուլիսի ժամանակ երկրի ղեկավարին էկրանից դիմել է թվային ավատար՝ իբր թե Սանկտ Պետերբուրգցի անանուն բնակիչ, որը, պարզվել է, Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի ուսանող է՝ Պուտինին նման։ Նա նախագահին հարց է ուղղել այն մասին, թե նա «քանի նմանակ ունի»։

«Դուք ինձ նման եք և խոսում եք իմ ձայնով։ Բայց միայն մեկ մարդ կարող է ինձ նման լինել։ Այդ ես եմ։ Ի դեպ, ես նմանակ չունեմ»,- պատասխանել է ՌԴ նախագահը։

Նա նաև հավելել է, որ էկրանին հայտնված թվային ավատարն իր «առաջին նմանակն է»։