Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են 21-ամյա Էրիկ Պլուզյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Գևորգ Թադևոսյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները
Shamshyan-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ը հաշվառված է Հայաստանում Ղազախստանի հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղել:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments