Խոշոր հրդեհ՝ Երևանում, մեքենան վերածվել էր մոխրակույտի. Shamshyan

Մանրամասներ
4

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրամատիկական թատրոնի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: