Նկարահանվում է «Ավատար 3»-ը. Ջեյմս Քեմերոնը մանրամասներ է հայտնել

Մանրամասներ
ավատար

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը մանրամասներ է հայտնել սպասվող «Ավատար 3» ֆիլմի մասին, որն այս պահին դեռ հետարտադրական փուլում է։ Նա այդ գործընթացն անվանել է «բուռն»:

Ռեժիսորը նաեւ հստակեցրել է ֆիլմի շարունակության թողարկման ամսաթիվը՝ «Այն կթողարկվի 2025 թվականի Սուրբ Ծնունդին»։

Ավելի վաղ՝ հունիսին, Disney-ը հայտարարեց, որ ֆրանշիզայի առաջիկա երեք շարունակությունները հետաձգվել են:

Քեմերոնի  «Ավատար» լրացուցիչ ֆիլմերը թողարկվում են երկու տարվա տարբերությամբ:

«Ավատար 3»-ը կինոթատրոններում կհայտնվի 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, «Ավատար 4»-ը՝ 2029 թվականի դեկտեմբերի 21-ին, «Ավատար 5»-ը՝ 2031 թվականի դեկտեմբերի 19-ին:

Քեմերոնը նաեւ խոստացել է, որ մնացած բոլոր ֆիլմերը նկարահանվելու են Նոր Զելանդիայում՝ հայտարարելով, որ ինքը Նոր Զելանդիայի քաղաքացի է դառնալու 2024 թվականին։