ՔՊ վարչության նիստին տեղի են ունեցել կուսակցության 2024թ․ բյուջեի նախնական քննարկումներ

Մանրամասներ
նիկոլ

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին տեղեկանում են կուսակցության ֆեյսբուքյան էջից։

«Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Տեղի են ունեցել Կուսակցության 2024 թվականի բյուջեի նախնական քննարկումներ», - նշված է հաղորդագրության մեջ։