Չուկոտկայում Ան-2 ինքնաթիռ է անհետացել. Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ստրիժ Ավիա»-ին պատկանող ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Պևեկ-ԱՍ-Պոլյարնի-Պևեկ երթուղով:
Փրկարարները դուրս են եկել «Չուկոտավիա» պետական ձեռնարկության ՄԻ-8 ուղղաթիռով՝ երթուղին ստուգելու համար։ Ինքնաթիռում վեց մարդ կա, այդ թվում՝ մեկ բուժաշխատող, երկու փրկարար և անձնակազմի երեք անդամ։
Ներկայումս անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հաղորդվում է, որ ինքնաթիռում երեք մարդ է եղել։
0Comments