Տասներեքամյա տղան տիրի հրացանի կրակոցով վնասել է 11-ամյա աղջկան. նա Գյումրիից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Մանրամասներ
երեխա

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 11-ամյա աղջիկ, որին տիրի հրացանի կրակոցով վնասել է մի 13-ամյա տղա։

Այս մասին տեղեկացավ բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջից, ըստ որի՝ երեխան տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա աջ թոքի հատվածում հայտնաբերվել է օտար մարմին:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արված համակարգչային շերտագրության արդյունքում պարզվել է, որ նա աջ թոքի՝ սալջարդի աջից երրորդ կողի կոտրվածքի ողի տարածությունում ունի օտար մարմին՝ փամփուշտ, ինչպես նաև՝ կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ:

Աջ պլևրալ խոռոչի դրենավորումից հետո խորհուրդ է տրվել մնալ հսկողության տակ։ Վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ 11-ամյա աղջկա վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն։