էս ա՞ նոր Հայաստանը, տեղ են հասել, իջեք

Այսինքն, ինչ նախագիծ բերեն, պետք է վախից կո՞ղմ քվեարկենք. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ-ն չի պատրաստվում կողմ քվեարկել կառավարության բերած բոլոր նախագծերին միայն նրա համար, որ իրենց մեր  իշխանական լրատվամիջոցները չկապեն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ կառավարության ծրագրին դեմ քվերակելուց հետո «Հայկական ժամանակ» օրաթերթը անանուն խմբագրական է հրապարակել՝ գրելով, որ ընդդիմությունը պատռել է իր դիմակը, իսկ «Ժողովուրդ» օրաթերթն էլ մեկ այլ ծայրահեղության մեջ է ու պնդում է, որ ԼՀԿ-ն հանդիպում է նախագահ Սարգսյանի հետ՝ խնդրելով հովանավորել իրենց:

«Եթե «Հայկական ժամանակը» տենց բան է գրում, հետո ֆեյսբուքյան օգտատերերից ի՞նչի նեղանամ, որ քրֆում են: Այսինքն, ինչ նախագիծ բերեն, պետք է վախից կո՞ղմ քվեարկենք, որ չասեն Ռոբերտ Քոչարանն ու Սրեժ Սարգսյանն են մեր հետևում: է՞ս ա նոր Հայաստանը, տեղ են հասել, իջեք: Ցավում եմ, որ երբեմնի իմ ընթերցած թերթը մի հատ առաջին կառավարություն-ընդդիմություն բախումից հետո նման խմբագրական է հրապարակում»,ասաց նա: