Սփյուռքն ու վերջին հինգ տարին...
Նախ, հիշու՞մ եք, երբ կապիտուլյանտների ոհմակը 2018-ին ասում էր, թե բա Սփյուռքը սպասում է, որ նախկինները խորհրդարանում չլինեն, որպեսզի ներդրում անեն: Քանի՞ ներդրում արվեց` 0: Եթե չեմ սխալվում Սփյուռքը վերջին երկու տարվա ընթացքում հրաժարվել է գումար փոխանցել Հայաստան: Ճիշտ են անում, որ չեն փոխանցում, որովհետև անհետանալու են, ինչպես անհայտացան 2020-ի պատերազմի ժամանակ փոխանցված գումարները, կամ այդպես էլ չմաքսազերծվեցին պատերազմի ժամանակ Հայաստան ուղարկված զրահաբաճկոններն ու դեղորայքը:
Կապիտուլյանտը քանդեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Մի հատ անիմաստ ռոժի` Զարեհ անունով, նշանակեց Սփյուռքի հանձնակատար: Էս Զարեհին էլ Սփյուռքում ով տեսնում ա, հավատացեք կամ չի ճանաչում, կամ վերաբերվում է ինչպես «Ճ կլասի» գործչի, կամ` չմոյի:
Ես շատ ընկերներ ու ծանոթներ ունեմ Սփյուռքում ապրող: Գիտեք, թե ի՞նչ են զգում հիմա` խայտառակված են, որովհետև հաղթած ժողովրդից դարձել են կզած:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում մարդիկ բաժանված են` սևեր ու սպիտակներ: Մասնատել ա Սփյուռքը, իսկ վերջինս էլ չի կարողանում այլևս իրացնել իր գործառույթներն այնպես, ինչպես կաներ մինչ 2018թ.:
Սփյուռքից «Ս» տառն ա մնացել: Մեծ հաշվով մի քանի ակտիվ հարյուր հայրենակցի հանենք, մնացածն էշի ականջում քնած են: Դե բա կեղծ հայրենասիրություն էլ չեն խաղում, եսիմ ինչ հիմարություններ դուրս չեն տալիս: 30 տարի շարունակ ռոստովներում ու լոսերում վերընկածներն այլևս հայրենասիրության դասեր չեն ուզում տալ հայաստանաբնկաներին:
Սարգսյան Սերժին մերժողների մուտքը փակվում ա դեպի ՀՀ, մի քանի օր խոսում են ու վերջ, իսկ եթե դա արվեր մինչ Նիկոլ, հիմա առավոտից երեկո ճղել էին իրենց:
Ալո, բարև ձեզ, սա Սփյու՞քն է: Ալո՜:
Ի դեպ, Էն Թանկյանը տեսնես ե՞րբ է տուն գնելու: Մեկ էլ տեսնես էն իշխանազավթման մասին նկարած կինոն ի՞նչ եղավ: Ե՞րբ են ցուցադրելու: Էն Կանադայի դեսպանին էլ տեսնես Աննա Հակոբյանը որքա՞ն գումար փոխանցեց իր վերջին կապիկության համար:
Տիգրան Վարդանյան
0Comments