Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ Եվրոպան շարժվում է դեպի քաղաքացիական պատերազմ։
Նա X սոցցանցում այսպես է մեկնաբանել այն տեսահոլովակը, որտեղ միգրանտ կինը այրում է Ֆրանսիայի դրոշը։
Այս տեսանյութը հրապարակվել է Wall Street Silver-ի էջում, որտեղ կոչ է արվում միգրանտներին Եվրոպայից ուղարկել իրենց հայրենի երկրներ։
«Այդ մարդիկ այստեղ են ձուլվելու համար։ Նրանք այստեղ են ոչ նրա համար, որ լինեն ֆրանսիական, գերմանական, իտալական կամ շվեդական մշակույթի մասը։ Նրանք այստեղ են, որպեսզի փոխարինեն ձեզ»,- նշվել է տեսահոլովակին ուղեկցող տեքստում։
0Comments