ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստան մեկնելու իր պատրաստակամության մասին՝ նշելով, որ Երևանի հետ աշխատանքը չի դադարում թե՛ արտաքին գործերի նախարարության, թե՛ կառավարության տնտեսական բլոկի միջոցով։ Փոխանցում է ria.ru-ն:
Նա պարզաբանել է, որ մշտապես կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Նորմալ իրավիճակ է ստեղծվում, և ես կգնամ նրանց մոտ, կամ իրենք կգան, մենք ունենք համապատասխան աշխատանքային գրաֆիկ,, մեր բոլոր ծառայությունները կապի մեջ են, աշխատում են և՛ ԱԳՆ-ն, և՛ կառավարության տնտեսական բլոկը։
Մեր աշխատանքը չի դադարում»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսների ժամանակ։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։
Նրա օգտին քվեարկել են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Հանրապետության Նախագահին` ստորագրության։
Սպասվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 60 օրից։
Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը, որի իրավասությունը Մոսկվան չի ճանաչում, մարտին ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային։
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան նախագահ Պուտինի վերաբերյալ ՄՔԴ որոշումը համարում է բացարձակապես անօրինական և աննշան։
0Comments