ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ս/թ. սեպտեմբերի 24-ից Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում, ինչպես նաև կարիքների նախնական գնահատում՝ պատկան գերատեսչություններին այդ տեղեկատվությունը ըստ անհրաժեշ տության փոխանցելու նպատակով։
Ծառայությունն այս գործընթացում համագործակցում է պետական այլ գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ։ Նշված գործընթացի կազմակերպման նպատակով բոլոր նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են պատշաճ կերպով։
0Comments