Մնաց մի քանի ժամ
Մինչ հայաստանյան ընդդիմությունը փրկության կոմիտե է ստեղծում, երկար որոշում, թե ո՞վ ու ի՞նչ պարամետրերով իրավունք ունի լինելու փրկիչ, մինչ Նիկոլը ընտրական տեղամասերում լրացնում է Երեւանը զավթելու համար իրեն պակասող 236 քվեաթերթիկը, Արցախում ցեղասպանությունը շարունակվում է։
Սպանվում են քաղաքացիական անձինք, հողին են հավասարեցվում մարդկանց տները, ռմբապաստարաններում վերջանում է անգամ խմելու ջուրը, Ալիեւը պահանջում է արցախցիներից բարձրացնել սպիտակ դրոշն ու հանձնվել։
Մարոլ որոճացող «քաղաքակիրթ» աշխարհի աչքի առաջ ադրբեջանական զինուժը ռմբակոծել է Ստեփանակերտի շտապօգնության մեքենան, որը գնում էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով ութ զոհերի դիակները տեղափոխելու համար:
Անձնազոհաբար կռիվ տալով զոհվել է Մարտակերտի հրաշալի քաղաքապետ տղան։
Էս պահի տվյալներով ունենք տեղեկատվություն 27 զոհի, 200 վիրավորի մասին։
Մարտակերտի եւ Ասկերանի հիվանդանոցների հետ կապ չկա, հայտնի չէ այդ շրջանների տուժածների ու զոհերի թիվը:
Լուծումը մեկն է՝ կա՛մ ընդդիմության մեջ կգտնվի վճռական քաղաքական ուժ, որը ժամերի ընթացքում կհեռացնի սրանց իշխանությունից, կա՛մ երեկոյան արդեն Ստեփանակերտի վրա կբարձրանա Ադրբեջանի դրոշը, իսկ աշխարհի քոռ աչքը շոյելու համար Ալիեւը հումանիտար միջանցք կտա՝ զոհերի մարմինները հանելու, վիրավորներին ու արցախցիներին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու համար։
Ունենք ընդամենը մի քանի ժամ։
Նաիրա Զոհրաբյան
0Comments