Փուռը գնալու հերթը կամաց֊կամաց  հասնում է սյունեցիներին, տավուշցիներին, գեղարքունիկցիներին, երևանցիներին

Մանրամասներ
արցախ սյունիք

Եթե Երևանում ինչ-որ մեկի մոտ դեռ պատրանքներ են մնացել, թե ինչ կլինի Հայաստանի հետ , եթե Աստված չանի  Արցախը ընկնի, ապա  Հայաստանի թավշյա իշխանությունների հետ բանակցող թուրք-ադրբեջանական «գործընկեներրը» ուրվագծում են «խաղաղության պայմանագրի» հեռանկարներն ու պայմանները, որի շուրջ բանակցություններ են ընթանում ։ 

Էրդողանը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է  Հայաստանից, որ վերջինս կատարի իր խոստումը》և տրամադրի իրենց միջանցք ( այսինքն Սյունիքը)։

Խաղաղության դարաշրջանը, որ մեզ խոստացել էին թավշյա  իշխանությունները, հիմա Արցախի ռմբակոծություններով թակում է մեր դռները ։ 
Դա փաստ է ։ 

Եւ հանկարծ ոչ ոք չհամարձակվի մեղադրել օտարներին , որ մեզ իբր «դավաճանել » են, առաջին հերթին մենք ենք մեզ դավաճանել, երբ հրաժարվեցինք փրկել արցախցիներին։

Փուռը գնալու հերթը կամաց֊կամաց  հասնում է սյունեցիներին, տավուշցիներին, գեղարքունիկցիներին, երևանցիներին և իհարկե է այս ամենը հանուն «պետության և պետականության»... համենայն դեպս մեր մահը և Հայրենիքի կորուստի անհրաժեշտությունը այսպես են մեզ հիմնավորելու։

Արման Աբովյան