Ֆորմալ առումով սկիզբ դրվեց Ջո Բայդենի իմպիչմենտի գործընթացին. Սուրեն Սարգսյան

Մանրամասներ
բայդեն

Ֆորմալ առումով սկիզբ դրվեց Ջո Բայդենի իմպիչմենտի գործընթացին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա նաեւ նշել է. «Երեկ այս մասին հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակը: Սա բնականաբար չի ենթադրում, որ առաջիկայում Բայդենին իմպիչմենտի կենթարկեն, սակայն նախընտարական այս փուլում Բայդենի և նրա որդու վերաբերյալ հետաքննություններ կանցկացվեն, ինչը լուրջ հարված է հասցնելու Բայդենի նախընտրական դիրքերին:

Այո, թրամփիստները ռևանշի են գնում, չներելով Թրամփի դեմ իրականացված իմպիչմենտը: Ընդհանրապես, Թրամփի հնարավոր վերադարձը մի շարք համաշխարհային գործընթացներում բեկումնային փոփոխություններ կարող է մտցնել, այդ թվում Ուկրաինական պատերազմի մասով: Թրամփը խոստանում է մեկ օրվա ընթացքում դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, ինչը անխուսափելիորեն կբերի իրավիճակի փոփոխության նաև Հարավային Կովկասում:

ԱՄՆ-ընտրությունները, որ տեղի են ունենալու շուրջ մեկ տարուց, չափազանց կարևոր են: