Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Զորամասերում բարդակ է, շարունակ մարտական կամ ոչ մարտական պայմաններում զոհեր ենք տալիս, ժամկետային ծառայության ժամանակ իր հրամանատարին դանակահարած, այդ պատճառով ազատազրկված Սուրեն Պապիկյանի գլխավորած պաշտպանության նախարարությունը դարձել է վշտակցման նախարարություն։
Զինվորների ծնողներ, ձեր որդիներին բանակ ուղարկելով՝ տեր եղեք նրանց, ՊՆ-ն տեր չէ»:
0Comments