Կիեւի դեմ Ռուսաստանի կրկնակի հարձակումը ոչ ոք չի բացառել։ Մենք հասկանում ենք, որ թշնամական մտադրությունները կախված են միայն ՌԴ բարձրագույն քաղաքական ղեկավարության որոշումներից։ Այս մասին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի միավորված ուժերի հրամանատար Սերգեյ Նաեւը, գրել է РБК-Украина-ն։
Հաշվի առնելով սա՝ այդ հավանականությունը, նրա խոսքով, գոյություն ունի, բայց ներկա պահի դրությամբ այն ուժերով եւ միջոցներով ամրապնդված չէ։
Բելառուսում «Վագներ» ՄՌԿ ներկայությունը Նաեւն անվանել է վտանգավոր Ուկրաինայի համար։
Նրա գնահատմամբ, նրանց թիվն ավելանում է, եւ հիմա այնտեղ ՄՌԿ 6,5 հազար վարձկան կա։
0Comments