Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում որոշեց ՊԵԿ-ի՝ Երևան քաղաքի Արարատյան 90 հասցեի պահեստում գտնվում է շուրջ 100 մլն դրամ հաշվեկշռային արժեքով շարժական գույքը՝ լաբորատոր սարքեր և սարքավորումներ, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Նշվում է, որ ՊԵԿ-ը նպատակային նշանակությամբ նշված գույքը չի օգտագործվում:
Նախագծի ընդունմամբ 99,914,000.00 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով շարժական գույքը կամրացվի «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ապահովելով գույքի արդյունավետ կառավարումն ու նպատակային օգտագործումը։
Միևնույն ժամանակ, սույն նախագծի ընդունումը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ։
0Comments