Անհետ կորածների ծնողները բացել են Բաղրամյան պողոտան (թարմացված)

Մանրամասներ

Անհետ կորած զինծառայողների ծնողները բացել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։ 

Փոխոստիկանապետի հետ կայացած բանակցություններիում որոշվել է, որ մի քանի ծնող հանդիպում ունենան նախարարությունում՝ իրենց բարձրացրած խնդիրների հարցով լուծում գտնելու համար։

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները, առավոտ ժամը 10-ից փակել էին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը: Նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրանք չեն ստացել որևէ պատասխան Բաղրամյան 26-ից, անգամ վրաններ տեղադրելու մտադրություն ունեին: Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետի հետ:

Հիշեցնենք, որ  Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։