Մաքսավորները կոկաինով լցոնված պանիր են առգրավել

Մանրամասներ

ԱՄՆ-ում մաքսավորները հայտնաբերել և առգրավել են կոկաինով լցոնված պանրի խմբաքանակ, որը 22-ամյա մի երիտասարդ փորձել է մաքսանենգ ճանապարհով երկիր մտցնել։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Մաքսային ծառայության աշխատակիցները Տեխասի սահմանին կանգնեցրել են պիկապ մեքենան, որը Մեքսիկայից տեղափոխում էր չորս մեծ գլուխ պանիր Պրեսիդիո քաղաքի անցակետով:

Նրանք կասկածում էին, որ ինչ-որ բան այն չէ ապրանքի հետ: Պանրի ռենտգեն հետազոտությունը հայտնաբերել է անոմալիաներ: Ավելի ուշադիր զննությամբ պարզվել է, որ ներսում ավելի քան ութ կիլոգրամ կոկաին է թաքցված։