Գովազդի ոլորտը՝ կլանի ձեռքում․ «Ժողովուրդ»

Մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի սկզբի հատվածում, գովազդային մեծ վահանակ է տեղադրվել: Վահանակը տգեղ ու անճաշակ դիզայն ունի եւ անգամ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն են սկսել զայրանալ հրապարակավ:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը՝ Շուրը, հրապարակային կոշտ գրառում է արել՝ քննադատելով վահանակի դիզայնը՝ «աննկարագրելի ուռոդություն» անվանելով, որը խանգարում է քաղաքացիներին: Իհարկե, անգամ ՔՊ-ականների քննադատություններն են անիմաստ, քանի որ Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, որը գովազդի ոլորտի պատասխանատուն է, շուկայում իր «մաֆիան» է ձեւավորել:

Արմեն Հարությունյանը, լինելով ՀՀԿ կադրերից, ավելի կոնկրետ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մտերիմը, հիմա կարողացել է նոր շրջապատ ձեւավորել իր համար: Նա մտերմացել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբոր, Երեւանի ավագանու անդամ Արմեն Հարությունյանի եւ վերջերս Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակված Գարեգին Խաչատրյանի հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում