Դա անձնական է եւ նախարարության գործառույթներին չի առնչվում. Խոսնակը չի մեկնաբանում նախարարի եղբոր հետ կապված միջադեպը

Մանրամասներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի մամուլի քարտուղարը չի մեկնաբանում օրերս համացանցում տարածված տեսանյութը, որում ըստ լրատվամիջոների,նախարարի եղբայրն է:

«Որեւէ կերպ չեմ մեկնաբանում, քանի որ դա անձնական է եւ նախարարության գործառույթներին չի առնչվում»,-ասաց նա:

Նշենք, որ օրերս համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ պարեկները փորձում են բերման ենթարկել մի վարորդի։ Տեսանյութը նկարահանված է մեկ այլ մեքենայից։ Տեսանյութում երևում է, որ վարորդը ըստ էության չի ենթարկվում պարեկային ծառայողների օրինական պահանջին և անգամ ձեռքով փորձում է հարվածել։

Լրատվամիջոցները հայտնում են, որ վարորդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հարազատ եղբայրն է՝ Մուկուչ Մկրտչյանը։