Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի՝ նախօրեին ձերբակալված որդին՝ Արթուր Բալասանյանը, եղբայրը՝ Վաչիկ Բալասանյանը, քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանն արդեն ազատ են արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում՝ սրտի հետազոտման։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Նշենք, որ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է երեկ եւ նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ շարունակում է գտնվել, իրականացվել է կորոնարոգրաֆիա։ Ինչպես Վիտալի Բալասանյանին, այնպես էլ՝ ձերբակալված եւ ազատ արձակված ազգականներին, այս պահի դրությամբ, մեղադրանք առաջադրված չէ։ Քննիչները Վ.Բալասանյանին միայն դատաբժշկական փորձաքննություն նշանակելու որոշմանն են ծանոթացրել։
Նշենք, որ դատարանը երեկ մերժել է Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը։
Պաշտպանն արդեն վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։
0Comments