450 միլիոն եվրոյի առգրավված կոկաինը այրել են

Մանրամասներ

Իտալացի իրավապահները Սիցիլիայում ոչնչացրել են գրեթե 2 տոննա կշռող և 400-450 միլիոն եվրո արժողությամբ կոկաին: Այս մասին հայտնել է  Իտալիայի ֆինանսական գվարդիան:

Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ լաբորատոր արդյունքներն ապացուցել են հայտնաբերված կոկաինի բարձր մաքրությունը:

Ավելի վաղ՝ մայիսի 5-ին, Իսպանիայի ոստիկանությունը 2 տոննա կոկաին էր առգրավել հանցավոր կազմակերպության անդամներից, ինչի արդյունքում ութ մարդ բերման էր ենթարկվել։ Նրանցից առգրավվել էր 58 հազար եվրո կանխիկ գումար: