Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից տեղեկացել է հունիսի 29-ին Կրեմլում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատարների հետ հանդիպման մանրամասները։
Հանդիպումը տևել է երեք ժամ։
Պուտինը լրագրողի հետ կիսվել է այդ հանդիպումից մի պատմությամբ։ Հանդիպմանը մասնակցել է 35 հոգի, այդ թվում՝ հրամանատարները:
«Դե, ահա դուք Կրեմլում եք:
Կան աշխատանքի մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Սեդոյ ազդակոչով (позывной) անմիջական հրամանատարի ղեկավարության ներքո:
Այսինքն՝ այն մարդու, որի հրամանատարության ներքո «Վագներ»-ի մարտիկները վերջին 16 ամսվա ընթացքում ծառայել են», - պատմել է Պուտինը:
«Նրանք բոլորը կարող էին հավաքվել մեկ տեղում և շարունակել ծառայել, և նրանց համար ոչինչ չէր փոխվի:
Նրանց առաջնորդելու էր այն նույն մարդը, որն ամբողջ ընթացքում եղել է նրանց իրական հրամանատարը:
Եվ ի՞նչ: Շատերը գլխով համաձայնության նշան արեցին, երբ ես դա ասացի: Իսկ Պրիգոժինը, որը նստած էր առջևում և չէր տեսնում դա, լսելուց հետո ասաց.«Ոչ, տղաները համաձայն չեն այս որոշման հետ»»,-եզրափակել է Պուտինը։
0Comments