Ռուսները ցանկացած պահի կարող են պայթեցնել Զապորոժիեի ատոմակայանը. Ահաբեկչության պլանը մշակված և հաստատված է. Ուկրաինայի հետախուզություն

Մանրամասներ

«Իրավիճակը երբեք այնքան լուրջ չի եղել, որքան հիմա»,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Պաշտոնյան խոսել է Զապորոժիեի ատոմակայանում ահաբեկչության սպառնալիքի մասին:

Ատոմակայանի 6 էներգաբլոկներից մոտ 4-ում ռուսական զորքերը պայթուցիկներ են տեղադրել:

«Ատոմակայանում ահաբեկչության պլանը լիովին մշակված և հաստատված է։

Նրանք կարող են տեխնիկական միջոցներ կիրառել վթարն արագացնելու համար»,-հայտարարել է Բուդանովը։