Թույլ մի տվեք որևէ մեկին փոխել ձեր էությունը

Մանրամասներ

Ինչ-որ պատճառով ժամանակակից մարդիկ ավելի շատ են մտաոգվում, քան պետք է։ Մենք թույլ ենք տալիս, որ աննշան թվացող երևույթները կառավարեն մեր կյանքը։ Այս ամենին հարկավոր է վերջ տալ։

Բավական է կենտրոնանալ մանրունքների վրա։ Մենք շատ ենք մտածում այն մասին, թե ինչ կարծիք կկազմեն մեր մասին շրջապատող մարդիկ և թույլ ենք տալիս, որպեսզի դա կործանի մեզ։ Մենք պետք է ինքնուրույն ապրենք մեր կյանքը, և չանհանգստանանք այն ամենի մասին՝ ինչը չենք կարող փոխել։

Եթե դուք այն մարդկանց շարքին եք դասվում՝ ովքեր միշտ որևէ բանի մասին են մտածում, ապա խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այս ցանկի հետ։

Եվ այսպես, 5 բան, որոնք յուրաքանչյուրս պետք է անենք։

Համակերպվեք այն մտքի հետ, որ որոշ բաներ իրական հիմարություն են

Այս մտքի հետ համակերպվելով մարդ ազատության զգացում է ձեռք բերում։ Որոշ երևույթներ այնքան վատն են լինում, որ նրանց հետ ոչինչ անել չի լինում, բացի համակերպվելուց և կայնքը նույնությամբ շարունակելուց։ Սա կարող է վերաբերել ևՙ մարդկանց, ևՙ զգացմունքներին, ևՙ մնացած ամեն ինչին։

Եղեք այնպիսին՝ ինչպիսին ցանկանում եք լինել

Թույլ մի տվեք, որպեսզի որևէ մեկը փոխի ձեր էությունը։ Դուք ինքներդ պետք է որոշեք, թե ով եք։ Դուք այն եք, ինչ ցանկանում եք լինել։ Ոչ ոք իրավունք չունի քննադատելու ձեր երազանքները։ Եթե դուք որևէ բան եք ցանկանում, ապա պայքարեք դրա համար։ Կյանքն ընդամենը մեկն է։

Եթե հայտնվել եք սթրեսային իրավիճակում, ապա մեկ քայլ ետ կատարեք և շունչ քաշեք

Մարդիկ շատ են սիրում դավեր նյութել միմյանց դեմ։ Երբ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան սկսում է նյարդայնացնել, ապա պետք չէ էմոցիաները թաքցնել։ Մեկ քայլ ետ ընդունեք և շունչ քաշեք։ Հեռացեք ստեղծված իրավիճակից և թույլ տվեք, որպեսզի մարդիկ հասկանան, որ թույլ չեք տա, որպեսզի ձեզ մանիպուլացնեն։ Դուք ձեր ամենավտանգավոր թշնամին եք։ Երբեմն պետք է, որ ինքներդ պաշտպանեք ձեզ։

Եթե ոչինչ հնարավոր չէ փոխել՝ ուրեմն շարունակեք ապրել

Պետք չէ կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք հնարավոր չէ փոխել։ Ուղղակի համակերպվեք դրանց հետ և շարունակեք ապրել։

Կենտրոնացեք սեփական խնդիրների վրա

Մի տարվեք ուրիշների խնդիրներով։ Ձեզ սեփական խնդիրներն էլ են բավական և ավելորդ դրամա ձեզ հարկավոր չէ։ Ապրեք ձեր կյանքով, իսկ մյուսներն էլ թող ապերն իրենցով։