Պրիգոժինի բունտի հետ կապված իրավիճակը հարթվեց, սակայն առջևում մեծ ցնցումներ են, մեծ փոփոխություններ, որոնց Հայաստանը պատրաստ չէ

Մանրամասներ

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ ենք հայաստանցիներս այսքան անհանգստացած Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով;

Որովհետև Հայաստանի ղեկավարներն անցած 30 տարում Վանո Սիրադեղյանի խոսքերով ասած՝ Հայաստանը, որպես մատաղացու կապել են ռուսական զորքի գումակին։

Հայաստանի ղեկավարները, ուժային կառույցների ղեկավարները, գեներալները, քաղաքական կուսակցությունների մեծ մասի առաջնորդները կատարել ու կատարում են Կրեմլի հրահանգները, եթե անգամ դրանք դեմ են Հայաստանի շահերին։

Դրա հետևանքով ունեցանք 2016 թվականի և 2020 թվականի պատերազմները, Արցախում տեղակայված խաղաղապահ կոչվող ռուսական զորք, որը չի կատարում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Լաչինի միջանցքով չի ապահովում մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախկինում ստեղծված ծանր իրավիճակի առավել ծանր հետևանք է, 2018-ին այն քաղաքական թատրոն թավշյա հեղափոխությամբ, ժողովրդին որպես մեծ, շարժական դեկոր օգտագործելով, գցեցին Հայաստանի ջեբը։

Կայսերապետական Ռուսաստանին ձեռնտու չէ քիչ թե շատ անկախ Հայաստանը, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը, այն իրականացնում է հայտնի «Բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը։

Պրիգոժինի բունտի հետ կապված իրավիճակը հարթվեց, սակայն Ռուսաստանում տիրող համակարգային ճգնաժամը չի հաղթահարվել։

Առջևում մեծ ցնցումներ են, մեծ փոփոխություններ, որոնց Հայաստանը պատրաստ չէ, և ումո՞վ պետք է պատրաստ լինի՝ Նիկոլ Փաշինյանի պարտվողական իշխանությա՞մբ, դրսից ղեկավարվող ընդդիմությա՞մբ, թե՞ ամեն ինչից արդեն հոգնած, ոչ մեկի և ոչնչի չհավատացող հանրությամբ»:

Ոսկան Սարգսյան