ՌԴ ներքին զորքերը թողել են զենքն ու փախել. Նրանց դժվար է դիմանալ «Վագների» պրոֆեսիոնալ վարձկանների հետ առճակատմանը. Արեստովիչ. VIDEO

Մանրամասներ

Մենք տեսնում ենք, որ «Վագները» մի քանի ժամվա ընթացքում 6-7 ուղղաթիռ է ոչնչացրել, այսինքն՝ ՌԴ ՊՆ-ն գործ ունի ոչ թե թեթև հետևակային ստորաբաժանման, այլ լիարժեք զինված ու բարձր պատրաստականություն ունեցող ուժի հետ:

Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը՝ անդրադառնալով Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Վագներականներն արդեն հասցրել են հաղթել ՌԴ ներքին զորքերի հետ մի քանի առճակատումների ժամանակ:

Հայտնի է, որ ներքին զորքերի աշխատակիցները թողել են զենքն ու փախել: Եվ դա բնական է, քանի որ Ուկրաինայում «Վագները» հինականում միշտ կատարել է իր առջև դրվող խնդիրները՝ գրավելով մի շարք քաղաքներ:

ՌԴ բոլոր մյուս ստորաբաժանումներին դժվար է դիմանալ պրոֆեսիոնալ վարձկանների հետ առճակատմանը»,- ասել է Արեստովիչը:

Մանրամասները՝ տեսանյութում