ԽՈՅԵՐ
Այսօր ինչ էլ ասեք, կկարծեն, թե կատակում եք: Այնպես որ, պետք չէ լուրջ թեմաներից խոսել սիրելիի հետ: Նա ամեն ինչ կատակի կվերածի եւ մի լավ կծիծաղի ձեր ասածների վրա:
ՑԼԵՐ
Ավելի լուրջ վերաբերվեք ձեր ընտանիքի անդամների նախասիրություններին: Նրանց ամեն մի քայլը դուք հիմարություն եք համարում, բայց շուտով ինքներդ էլ չեք զգա, թե ինչպես կսկսեք կիսել նրանց հետաքրքրությունները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին բավականաչափ ժամանակ ձեզ չի տրամադրի, ինչը վեճի առիթ կդառնա: Հարկավոր է փոխզիջումների գնալ մեծ վիճաբանությունը կանխելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կդժվարանա հասկանալ ձեր այս կամ այն պահվածքի պատճառը: Նա ամեն ինչ կվերծանի իր տեսանկյունից, ինչը, միգուցե, թյուրիմացության պատճառ դառնա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք արդեն հասցրել եք կարոտել ձեր սիրելիին, չնայած ոչ այնքան վաղուց եք նրան տեսել: Մի հապաղեք՝ վերցրեք հեռախոսն ու զանգահարեք նրան:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր պետք չէ հույսը դնել սիրելիի վրա: Լավ կլինի, եթե ինքներդ փորձեք հարթել ձեր խնդիրները, չնայած ձեր սիրելին միշտ լրջությամբ է վերաբերվում դրանց եւ ամենայն պատասխանատվությամբ է փորձում օգնել ձեզ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին ձեզանից բացի մեկ ուրիշով էլ է հրապուրված: Մի շտապեք սկանդալ բարձրացնել դրա պատճառով: Միգուցե, դուք սխալվում եք, իսկ այն անձնավորությունը, որի հետ նա մեղմորեն զրուցում էր հեռախոսով, նրա մտերիմ բարեկամներից է:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր դուք ձեզ շատ հմայիչ եւ անկրկնելի կզգաք: Բայց պետք չէ դա ցույց տալ նաեւ սիրելիին: Միգուցե, ձեր պահվածքի պատճառով նա բոլորովին այլ կարծիք կազմի ձեր մասին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր միտքն ու սիրտը հաշտ չեն լինի միմյանց հետ: Որքան էլ ջանք թափեք, ձեզ չի հաջողվի նրանց «մտերմացնել»: Այս հարցում ձեզ չի կարողանա օգնել անգամ սիրելին:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր դուք մի նոր բան կբացահայտեք ձեր սիրելիի վերաբերյալ: Չի կարելի ասել, թե դա ձեզ կուրախացնի, բայց նաեւ չի տխրեցնի: Ընդհակառակը՝ դուք ձեզ լավ կզգաք, որ այդ բանն էկլ իմացաք նրա մասին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ոչ մի բանի վրա չի կարողանա կենտրոնանալ, որովհետեւ նրան կտանջեն ձեր մասին մտքերը: Փորձեք այնպես անել, որ գոնե մեկ օր նա ձեր մասին չմտածի:
ՁԿՆԵՐ
Այսօր ժամանակը ձեզ չի բավականացնի: Պետք չէ պլանավորել ոչ ռոմանտիկ ընթրիք, ոչ էլ գեղեցիկ հանդիպում սիրելիի հետ: Անձնական կյանքի մասին այսօր միայն երազել կկարողանաք:
0Comments