Հինգ դաս, որոնք մարդիկ չափազանց ուշ են յուրացնում

Այսօրվա դժվարությունները վաղն առատորեն կհատուցվեն

 

1. Մենք ապրում ենք հիմա եւ այստեղ

Ձեր կյանքը միայն ձեր ծննդի եւ մահվան միջեւ հատվածը չէ: Այն ձեր շնչելու եւ արտաշնչելու միջեւ է: Ներկան այն է, ինչ գոյություն ունի այստեղ եւ հիմա, միակ կյանքը, որը դուք կունենաք: Այդ պատճառով փորձեք ձեր կյանքի ամեն վայրկյանն ապրել լիարժեք, բարության եւ խաղաղության մեջ, առանց վախերի եւ ափսոսանքի, նրանով, ինչ այդ պահին դուք ունեք: 

2. Կյանքը կարճ է

Սա ձեր կյանքն է, եւ նրա համար պետք է պայքարել: Պայքարեք հանուն ճշմարտության: Պայքարեք հանուն նրա, ինչին հավատում եք: Պայքարեք հանուն նրա, ինչ ձեզ համար կարեւոր է: Պայքարեք հանուն նրանց, ում սիրում եք եւ երբեք մի մոռացեք ասել, թե որքան թանկ են նրանք ձեզ համար: Հասկացեք, թե որքան է ձեր բախտը բերել, քանի որ դեռ հնարավորություն ունեք ինչ-որ բան անելու կամ փոխելու: Կանգ առեք մի պահ ու մտածեք: Եվ եթե ինչ-որ բան պիտի անեք՝ սկսեք այսօր, իսկ թե որքան «վաղվա օր» կունենաք, ոչ ոք չգիտի:

3. Այսօրվա դժվարությունները վաղն առատորեն կհատուցվեն

Երբ խոսքը վերաբերում է ծանր աշխատանքին, հանուն ինչ-որ ծանրակշիռ բանի՝ լինի դա դիպլոմ, սեփական գործ հիմնել կամ անձնական այլ ձեռքբերումների ձգտում, պահանջվում է ժամանակի եւ ուժերի մեծ ներդրում: Դուք պետք է ձեզ ընդամենը մի հարց տաք. «Պատրա՞ստ եմ իմ կյանքից մի քանի տարի անցկացնել այնպես, որը մեծ մասը չէր ցանկանա, որպեսզի կյանքիս մնացած մասն ապրեմ այնպես, ինչպես նրանք չէին կարող երազել»:

4. Հապաղելը ձեզ դարձնում է երեկվա գերին

Երբ դուք պատրաստակամությամբ ձեռնամուխ եք լինում գործին, այն չթաքցնելով արկղում, երեկվա օրը դառնում է ձեր բարյացակամ ընկերը՝ պատրաստ  ձեր ուսից թոթափելու ծանր բեռը: Այնպես որ աշխատեք այսօր այնպիսի մի բան անել, որի համար դուք ապագայում շնորհակալ կլինենք եւ վաղը ուրախ կլինեք, որ դա արել եք այսօր:

5. Ցանկացած սխալից կարելի է սովորել

Լավ բան պատահում է նրանց հետ, ովքեր շարունակում են հուսալ՝ չնայած հուսախաբություններին, նրանց հետ, ովքեր չնայած դառը սխալներին, շարունակում են հավատալ, նրանց հետ, ովքեր շարունակում են սիրել, երբ սերը նրանց խոցում է: Այնպես որ՝ երբեք մի ափսոսացեք նրա համար, ինչ եղել է ձեզ հետ, միեւնույն է, դա չես փոխի: Ավելի լավ է դրան վերաբերվել որպես արժեքավոր դասի, եւ առանց դադարի առաջ գնացեք:

 

Աղբյուրը՝ Creu.ru