Գիտնականները հայտնաբերել են, որ գյուղական միջավայրում ապրող երեխաները ավելի դիմացկուն են հիվանդությունների և ալերգիաների նկատմամբ։ Նրանց իմունային համակարգի ինքնատիպ մարզումը ապահովում է այն հանգամանքը, որ նրանք երկար ժամանակ են գտնվում տարատեսակ մանրէներով հագեցած միջավայրում։ Այդ մասին հոդված է տպագրվել ATSjournals ամսագրում։
Հոդվածի հեղինակ Մարկուս Էգեն այդ երևույթը անվանել է «ֆերմայի էֆեկտ»։ Նա այդ երևույթը բացատրում է երկու հիմնական գործոններով․ նախ, որ գյուղի երեխաները խմում են ջերմային մշակման չենթարկված կաթ և հաճախ են շփվում խոշոր եղջերավոր անասունների և չորացած խոտի հետ։ Պարզվել է, որ կովի ստամոքսում հատուկ թռչող բաղադրիչներ կան, որոնք ունակ են նվազեցնելու ալերգիայի առաջացրած բորբոքային գործընթացները շնչուղիներում։
Երեխաները, շնչելով դա, դառնում են մանրէների հանդեպ ավելի դիմացկուն։
0Comments