Պուտինը Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է միասին դիտել շքերթը Կարմիր հրապարակում

Մանրամասներ

Հաղթանակի օրը Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին շքերթը կտեսնեն Կարմիր հրապարակի ամբիոնից։ Այս մասին գրել է ТАСС-ը։

Այնուհետև պետությունների ղեկավարները միասին ծաղիկներ կդնեն և ոչ պաշտոնական նախաճաշ կկազմակերպեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին «Ռոսիա-1» հեռուստաալիքի հաղորդման ժամանակ։

«Առավոտյան ժամը 10-ին անմիջականորեն կսկսի շքերթը: Նախագահը ելույթ կունենա, նրա հետ ամբիոնում կլինեն պետությունների ղեկավարները: Այնուհետև մենք ելնում ենք նրանից, որ տեղի կունենա համատեղ ծաղկեպսակների խոնարհում Անհայտ զինվորի գերեզմանը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել է, որ ոչ պաշտոնական նախաճաշ է նախատեսվում պետությունների ղեկավարների համար։

Շքերթին որպես հյուրեր ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը։