ԵՄ-ն քննարկում է ՌԴ վերաարտահանող երկրների հանդեպ պատժամիջոցների հարցը

Մանրամասներ

Եվրամիությունը քննարկում է արտահանման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունն այն երկրների համար, որոնք Ռուսաստան են վերաարտահանում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ․ այս մասին ուրբաթ հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրատարակությունը նշում է, որ նման քայլը կլինի ԵՄ-ի ջանքերի զգալի էսկալացիա՝ Բրյուսելի և նրա դաշնակիցների կողմից ամիսներ շարունակվող փորձերի ֆոնին, որոնք նպատակ ունեն համոզել Թուրքիային, ԱՄԷ-ին, Կենտրոնական Ասիայի պետություններին՝ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Ռուսաստանի կողմից շրջանցվող արևմտյան պատժամիջոցները։