Չինաստանն ունի տեղեկություններ, որոնք կարող են լույս սփռել COVID-19-ի ծագման վրա. ԱՀԿ

Մանրամասներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վստահություն է հայտնել, որ Չինաստանը զգալի տեղեկատվություն ունի, որը կարող է լույս սփռել COVID-19-ի ծագման վրա և Պեկինից պահանջել է անհապաղ տարածել համապատասխան տվյալները։ Այս մասին գրում է golosameriki.com-ը:

«Առանց Չինաստանի ունեցած տեղեկատվության լիարժեք հասանելիության… ցանկացած վարկած կարելի է դիտարկել», - Ժնևում ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը:

«Ուստի մենք խնդրում ենք Չինաստանին այս հարցում համագործակցել»,- ասել է նա։

Եթե Պեկինը տրամադրի բացակայող տվյալները, ասել է նա, «մենք կիմանանք, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչպես է սկսվել»։

COVID-19-ի ի հայտ գալուց ավելի քան երեք տարի անց, համավարակի ծագումը դեռ թեժ վիճարկվում է։ Այս հարցը պառակտել է գիտական հանրությունը և նույնիսկ ԱՄՆ կառավարության գերատեսչությունները:

Ոմանք հավատում են այն տեսությանը, որ վիրուսը բնականաբար կենդանիներից փոխանցվել է մարդկանց, իսկ մյուսները ենթադրում են, որ վիրուսը արտահոսել է Ուհանի լաբորատորիայից, ինչը Չինաստանը կտրականապես հերքում է: