«Ռուսաստանը Ուկրաինայի վրա կարող է հարձակվել իր տարածքից, իսկ բելառուսական ուղղությունը միայն շեղող հանգամանք է»,- ասել է լեհ գեներալ Վալդեմար Սկսիպչակը։ Նա վստահ է, որ հենց հիմա ժամանակն է բազմապատկելու ռազմական օգնությունը Ուկրաինային, ներառյալ՝ հեռահար հրթիռները, տանկերը և ինքնաթիռները: Ըստ նրա՝ «Ռուսաստանը կարող է հարվածել Վորոնեժի, Կուրսկի և Բրյանսկի ուղղություններից»։
Վալդեմար Սկրզիպչակն այն լեհ ռազմագետներից է, որոնք պարբերաբար հանրությանը բացատրում են Ուկրաինայի մարտադաշտերում կատարվողի էությունը։ Այժմ գեներալը կոչ է անում առավելագույն աջակցություն ցուցաբերել երկրին։ Նրա կարծիքով՝ մոտենում է պատերազմի վճռական և, հնարավոր է, շրջադարձային կետը։
2006-2009թթ․ Վալդեմար Սկրզիպչակը ղեկավարել է լեհական բանակի ցամաքային զորքերը։ Մինչ այդ նա ղեկավարում էր Իրաքում բազմազգ դիվիզիան, որում ծառայում էին նաև ուկրաինացի զինվորականներ։
0Comments