Վիրջինիայի տարրական դպրոցում 6-ամյա աշակերտը կրակել եւ վիրավորել է ուսուցչուհուն։ Ինչպես տեղեկացրել է AP-ն, Ռիչնեկի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով աշակերտներից ոչ ոք չի տուժել։ 30-ամյա ուսուցչուհին կյանքի համար վտանգավոր վնասվածքներ է ստացել։ Նյուպորտ Նյուսի ոստիկանապետ Սթիվ Դրյուի խոսքով՝ երեկոյան նրա վիճակը մի փոքր լավացել է։
Նրա խոսքով՝ տղան ատրճանակ է ունեցել, եւ քննիչները փորձում են պարզել, թե որտեղից է այն հայտնվել նրա մոտ։ Ոստիկանապետը լրացուցիչ մանրամասներ չի հաղորդել դպրոցում վեճի կամ այն մասին, թե ինչ կարող էր տեղի ունեցած լինել դպրոցի ներսում։
Վիրջինիայի օրենքը թույլ չի տալիս դատել 6-ամյա երեխաներին։ Բայց անչափահասների գործերով դատավորն իրավունք ունի զրկել ծնողներին խնամակալությունից եւ երեխային հանձնել սոցծծառայությունների դեպարտամենտին։
0Comments