Գերմանիայի զինվորականները Լեհաստանում՝ Ուկրաինայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո կարող են Վարշավային օգնություն ցուցաբերել երկրի օդային տարածությունը պարեկելու ժամանակ, հայտնել Է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Քրիստիան Տիլը: Այդ մասին տեղեկացել է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Որպես Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի անհապաղ պատասխան՝ մենք կառաջարկենք ուժեղացնել լեհական օդային տարածության պահպանությունը գերմանական Eurofighter կործանիչներով պարեկում իրականացնելու միջոցով», – ասել է Տիլը:
Նա շեշտել է, որ Լեհաստանի ցանկության դեպքում ,պարեկումը կարող Է սկսվել արդեն վաղը»: Հիշեցնենք՝ Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության վրա գտնվող Պշևոդուվ գյուղում հրթիռ է ընկել, որի հետևանքով 2 մարդ է մահացել:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի իշխանությունները հստակ տվյալներ չունեն այն մասին, թե ով է արձակել հրթիռը: Մոսկվան հերքել է իր առնչությունը միջադեպին: ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ Ուկրաինա-Լեհաստան պետական սահմանի մոտ ռուսական միջոցները որևէ թիրախի չեն հարվածել:
0Comments